Կարևոր իրադարձություններ

Կարապետյանի թիմը նեղվա՞ծ է. «Հրապարակ»

24 Մարտ, 2018 08:45
Կարապետյանի թիմը նեղվա՞ծ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունում աշխատանքը գրեթե կազմալուծված է, վարչապետ Կարեն Կարապետյանի թիմը դեպրեսիայի մեջ է, քանի որ մինչեւ վերջին պահը հույս էին փայփայում, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա իր խոստմանը եւ Կարեն Կարապետյանին կնշանակի վարչապետ։ Իսկ Կարապետյանի խոսնակի պատասխանը «Ժողովուրդ» թերթի լրագրողի հարցին, թե վարչապետը ցանկություն ունի՞ շարունակելու աշխատել, եւ դրան հետեւած պատասխանը՝ «Չեմ քննարկել այդ հարցը:

Ինձ թվում է` հաշվի առնելով այն ծրագրերը եւ մատնանշած բարեփոխումները, որ իրականացնում է կառավարությունը, ենթադրությունները Դուք կարող եք անել», ՀՀԿ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել։

Ոմանք դրա տակ Կարեն Կարապետյանի թիմի նեղացածության անթաքույց դրսեւորում են տեսել, մյուսներն էլ պնդում են, թե սա խոսում է խոսնակի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: «Ինչպե՞ս կարելի է նման մեկնաբանություն տալ, եթե նախագահն արդեն ասել է, որ կհամաձայնի վարչապետ առաջադրվել մի պայմանով՝ ավելի շատ ժամանակ կհատկացնի երիտասարդներին փորձը փոխանցելու գործին։ Այս մեկնաբանությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Կարեն Կարապետյանի համար, համենայնդեպս՝ ինձ դա դուր չեկավ»,- ասաց թերթի զրուցակից ՀՀԿ-ականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին