Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը ստիպված «ժամանակից» շուտ հայտարարեց. ընդդիմադիրների արմատական թևը լրջորեն է պատրաստվում. «Հրապարակ»

24 Մարտ, 2018 08:30
Սերժ Սարգսյանը ստիպված «ժամանակից» շուտ հայտարարեց. ընդդիմադիրների արմատական թևը լրջորեն է պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը ստիպված «ժամանակից» շուտ հայտարարեց, որ իր վարչապետ դառնալը «չի բացառվում», որովհետեւ չէր ցանկանում, որ ՀՀԿ-ն այլեւս իրեն քծներ, չնայած կարող էր իր ԳՄ ծերակույտին այդ մասին զգուշացնել, ինչո՞ւ այդպես չվարվեց՝ հարցրինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

«Խնդրում եմ բամբասանքներին եւ խոսակցություններին տեղիք մի տվեք»,- խուսանավեց նա: Իսկ հնարավոր համարո՞ւմ եք ֆորսմաժորը` ապրիլի 9-17-ն ընկած «անցումային» շրջանում, ընդդիմադիրների արմատական թեւը լրջորեն է պատրաստվում այդ շաբաթվան։ «Կապրենք` կտեսնենք։ Չեմ կարծում, որ որեւէ լուրջ բան լինի»: Կարծում եք՝ Սեֆիլյանի 10․5 տարվա չհիմնավորված դատավճիռը «կօգնի՞», որ «լուրջ բան» չլինի: «Վճիռների հարցով դիմեք իրավապահներին»:

Ի դեպ, ոմանք գտնում են, որ հնարավոր է ընդդիմադիրները կրիտիկական մասսա չունենան, սակայն կարող են գնալ արմատական քայլերի` ՊՊԾ-ի գրավման պես, ինչի մասին Սերժ Սարգսյանը, ապա Դուք եւս վերջերս ակնարկեցիք։ Ի՞նչ եք անելու այդ ժամանակ։ «Յուրաքանչյուրն ընդվզելու իրավունք ունի, բայց` քաղաքական գործընթացների եւ թույլատրելիության շրջանակներում։ Մնացյալը կյանքը ցույց կտա»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին