Կարևոր իրադարձություններ

Թրամփ. ԱՄՆ–ն աշխարհում ամենահզոր միջուկային ուժերն ունի

24 Մարտ, 2018 00:33
Թրամփ. ԱՄՆ–ն աշխարհում ամենահզոր միջուկային ուժերն ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն աշխարհում ամենահզոր միջուկային ուժերն ունի, սակայն հույս է հայտնել, որ ԱՄՆ–ն երբեք դրանցից չի օգտվի։

«Մենք պաշտպանությանը 654,6 միլիարդ դոլար ենք հատկացնում։ Ոչ ոք չի ասի, որ մեր զինվորականները կարող են մոռացվել, ինչի մասին նրանք երկար ժամանակ խոսում էին։ Մենք շատ գումար ենք ծախսում միջուկային համակարգերի թարմացման և, որոշ դեպքերում, բացարձակ նոր համակարգերի՝ օրինակ ատոմային սուզանավերի ստեղծման վրա։ Այնպես որ, աշխարհում ամենաուժեղ միջուկային ուժերը մերն են լինելու, որոնք լինելու են իդեալական վիճակում և, հույս ունենք, որ երբևէ կարիք չենք ունենա դրանք օգտագործելու»,– ասել է Թրամփը։

Մարտի 23-ին Թրամփը ստորագրել է ԱՄՆ 2018 թվականի բյուջեն։ 1,3 տրիլիոն դոլար ծավալով բյուջեն պաշտպանության համար 80 միլիարդ դոլարի աճ է նախատեսում։ Պաշտպանական բոլոր ծախսերը 700 միլիարդ դոլար են կազմելու։

 

Լրահոս

Դիտել ավելին