Կարևոր իրադարձություններ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը շարունակում է անհաջող ելույթները

24 Մարտ, 2018 00:25
Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը շարունակում է անհաջող ելույթները

Բեռլինում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Այսօր կայանում էին 11-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ:

Մեր հավաքականի առաջատարը հերթական անհաջող պարտիան է անցկացրել՝ պարտվելով 74-րդ քայլին:

Այս տուրում ոչ-ոքի է ավարտվել Ուեսլի Սո-Շաքրիյար Մամեդյարով, ինչպես նաև Ֆաբիանո Կարուանա-Վլադիմիր Կրամնիկի պարտիաները

Դին Լիրենի և Ալեքսանդր Գրիշչուկի պայքարը դեռևս ընթացքի մեջ է:

 

Լրահոս

Դիտել ավելին