Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանի արտաքինը կես միլիոն դոլար է արժեցել

23 Մարտ, 2018 23:59
Քիմ Քարդաշյանի արտաքինը կես միլիոն դոլար է արժեցել

Բրազիլացի մոդել Ջենիֆեր Պամլոնան կես միլիոն դոլար է ծախսել վիրաբուժական միջամտությունների վրա՝ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար։

Աղջիկն արդեն իմպլանտներ է դրել կրծքերին և հետույքին, ճարպային ներարկումներ է արել կոնքերին, չորս ող է հեռացրել, մեծացրել է շրթունքները, լիպոկսացիայի է ենթարկվել, լիֆթինգ և քթի շտկում է արել։

 

Ինը պլաստիկ վիրահատությունները 24 ժամվա ընթացքում Պամլոնային հայտնիություն են բերել։ «Ես շատ գումար եմ ծախսել, բայց հիմա ինձ ավելի վստահ եմ զգում և գիտեմ, որ կարող եմ ավելի շատ վաստակել իմ արտաքինի շնորհիվ։ Ինձ դուր է գալիս չափազանց նիհար մարմինը, դրա համար էլ ես գոհ եմ իմ արդյունքներից»,– ասել է բրազիլուհին։

Երբ Պամլոնան ապաքինվել է վիրահատություններից հետո, նա ծովափին ֆոտոսեսիա է կազմակերպել՝ Քիմ Քարդաշյանի ոճով։ Բացի այդ՝ մոդելը օծանելիքի և շոկոլադի սեփական շարքն է թողարկել, որպեսզի ապացուցի, որ սեքսուալ աղջիկները նույնպես կարող են զբաղվել բիզնեսով։

 

Լրահոս

Դիտել ավելին