Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կառուցվել է աշխարհի խոշորագույն հանքաքար փոխադրող նավը՝ 400 000 տոննա բեռնատարողությամբ

23 Մարտ, 2018 23:50
Չինաստանում կառուցվել է աշխարհի խոշորագույն հանքաքար փոխադրող նավը՝ 400 000 տոննա բեռնատարողությամբ

Չինաստանի China Shipbuilding Industry Corp ընկերությունը պատվիրատուին է հանձնել աշխարհի խոշորագույն հանքաքար փոխադրող նավը, որի բեռնատարողությունը կազմում է 400 000 տոննա:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ հղում անելով չինական աղբյուրին, նավն ստացել է Ore Tianjin անվանումը: Նավն ամբողջական բեռնվածության պարագայում համեմատելի է գնացքի 6 666 վագոնի հետ: Նավի երկարությունը կազմում է 362 մետր, լայնությունը՝ 65 մետր: Ամբողջական բեռնման գործընթացը տևում է 16.7 ժամ:

Ore Tianjin-ն առանց վերալիցքավորման կարող է 25 500 ծովային մղոն տարածություն հաղթահարել՝ 14.5 հանգույց/ժամ արագությամբ: Դա նշանակում է, որ այն կարող է առանց կանգառի բեռնափոխադրում իրականացնել աշխարհի ցանկացած երկու նավահանգստի միջև: Որպես վառելիք կարելի է օգտագործել հեղուկ բնական գազ

Նավը կառուցվել է բրազիլական Vale ընկերության պատվերով և նախատեսված է Բրազիլիայից Չինաստան  երկաթի հանքաքար տեղափոխելու համար: Շինարարությունն սկսվել էր 2016-ի հոկտեմբերին և ավարտվել անցյալ տարվա սեպտեմբերին: Նավի ծովային փորձարկումները կայացել են հունվարին:

 

Լրահոս

Դիտել ավելին