Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 2 տարեկան երեխան 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել

23 Մարտ, 2018 23:42
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 2 տարեկան երեխան 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 21-ին Լռռու մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից, որտեղ երեխան վայր է ընկել 3-րդ հարկի բաց պատուհանից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան՝ 2-ամյա Մարետա Խ.ն, այս պահին էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին