Կարևոր իրադարձություններ

Լոգարան ներխուժած հսկա մողեսն ընդհատել է ծերունու մեդիտացիան

23 Մարտ, 2018 23:19
Լոգարան ներխուժած հսկա մողեսն ընդհատել է ծերունու մեդիտացիան

Թաիլանդի տարեց բնակիչն առավոտյան մեդիտացիայի ժամանակ լոգանարանից տարօրինակ աղմուկ է լսել, ուստի ստիպված է եղել դադարեցնել այն և ստուգել, թե ինչ է կատարվում:

81-ամյա ծերունին ապշել է. նրան 1.5 մետրանոց մողես էր հյուր եկել և նստել դարակի վրա: Դրանից առաջ նա հասցրել էր մի քանի բան շպրտել, ինչը աղմուկ էր առաջացրել՝ խանգարելով ծերունուն:

Ծերունուն օգնության եկած վայրի բնության տեղական կենտրոնի կամավորները մեկուսացրել են մողեսին, հատկապես, որ նա առանձնապես չի դիմադրել:

Այժմ նրան ազատ կարձակեն բնության մեջ հեռավոր վայրում, որտեղ նա այլ մարդկանց տներում խառնաշփոթ առաջացնելու քիչ շանսեր կունենա:

 

Լրահոս

Դիտել ավելին