Կարևոր իրադարձություններ

Որքան գումար կվաստակի Մեծ Բրիտանիան Մեգանի և Հարիի հարսանիքի վրա

23 Մարտ, 2018 23:00
Որքան գումար կվաստակի Մեծ Բրիտանիան Մեգանի և Հարիի հարսանիքի վրա

Ամբողջ Մեծ Բրիտանիան պատրաստվում է տարվա հարսանիքին. մայիսի 19-ին տեղի կունենա Մեգան Մարքլի և արքայազն Հարիի պսակադրության արարողությունը։ Brand Finance կոնսալտինգային ընկերության հաշվարկներով՝ Անգլիան առնվազն մեկ միլիարդ ֆունտ կվաստակի զբոսաշրջիկների հաշվին։ Երկար սպասված իրադարձության պատվին՝ ճենապակու բրիտանական արտադրող Halcyon Days-ը սպասքի հավաքածու է թողարկել՝ Մեգանի և Հարիի անվան առաջին տառերով։ ֆաբրիկան գտնվում է կենտրոնական Անգլիայում և թագավորական ընտանիքի մատակարարի կարգավիճակն ունի։

Halcyon Days-ի գլխավոր տնօրեն Պամելա Հարպերի հաշվարկներով՝ սպասքի նոր հավաքածուի վրա ընկերությունը մի քանի միլիոն ֆունտ կարող է վաստակել։

 

Լրահոս

Դիտել ավելին