Կարևոր իրադարձություններ

Մերկելը պատմել է՝ երբ Գերմանիան ու Ֆրանսիան միջոցներ կձեռնարկեն «Սկրիպալի գործով»

23 Մարտ, 2018 22:30
Մերկելը պատմել է՝ երբ Գերմանիան ու Ֆրանսիան միջոցներ կձեռնարկեն «Սկրիպալի գործով»

Գերմանիան ու Ֆրանսիան կհամակարգվեն Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում Ռուսաստանի գործողությունների հանդեպ արձագանքի հարցում․ հստակ միջոցները կներկայացվեն համակարգման ավարտից հետո։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Բրյուսելում համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Մերկելի խոսքով՝ ԵՄ երկրների ներկայացուցիչները երկար քննարկել են այս հարցը, սակայն «միաձայն եկել են եզրակացության, որ ամեն ինչ բարձր հավանականությամբ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կապված է թունավորման հետ և որ դրան ոչ մի այլ բացատրություն չկա»։

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

 

Լրահոս

Դիտել ավելին