Կարևոր իրադարձություններ

Նոր սկանդալ Շիրակի պետհամալսարանում.ուսանողուհին դասավանդում է բուհում

23 Մարտ, 2018 20:52
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
Նոր սկանդալ Շիրակի պետհամալսարանում.ուսանողուհին դասավանդում է բուհում

Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի կողմից նոր սկանդալային բացահայտումներ են արվել կապված Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի խայտառակ գործունեության հետ (http://araratnews.am/dasavandogheh-der-dasaxos-che-shph-i-…/)...
Այսպես,պարզվում է,որ ՇՊՀ ռեկտորի թույլտվությամբ Ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնում որպես դասախոս է աշխատում,չզարմանաք,նույն բուհի,նույն բաժնի առկա 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Ավետիսյանը...
Սակայն ամենազավեշտալին այս պարագայում ՇՊՀ պրոռեկտոր Երվանդ Սերոբյանի մեկնաբանությունն է,որը բուհական կրթությանը ծանոթ մարդու մոտ տարարկաան զարմաք է առաջացնում...
Ըստ պրոռեկտորի պարզվում է,որ 85 ժամ տեսական թասընթաց դասավանդող դասախոսը,ով,ի դեպ,բուհի կայքում ներկայացված է որպես դասախոս,դասախոս չէ,այլ դասավանդող է...Սա պարոն Սերոբյանի դասախոսական անձնակազմի նոր տարակարգումն է...Բուհերում դասախոսները տարակարգում ունմեն՝սովորական դասախոս,ասիստենտ,դոցենտ,պրոֆեսոր....Հիմա,պարոն Սերոբյանը ՇՊՀ ռեկտորի հերթական հանցանքը թաքցնելու նպատակով հորինել է դասախոսի մի նոր տարակարգ՝ "դասավանդող" կոչվածը...Պրոռեկտոր Սերոբյանը այնպես է ներկայացնում ուսանողի կողմից բուհում դաս տալու հանգամանքը,որ Շիրակում և Գյումրիում ընդամենը երկու լողի մասնագետ կան և իրենք ստիպված են եղել նրանցից մեկին ժամեր տրամադրել...Այնինչ,նույն ուսանողուհու ուսուցիչները,ոքվեր վաստակավոր մարզիչներ են,ողջ և առողջ են և դասավանդում են Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում...Մեջբերում եմ՝"Սերոբյանն ասում է` ի՞նչ եք առաջարկում, ավելի լավ է այդ դասաժամերը չանցկացնեի՞ն, թե՞ իրենց համալսարանի ուսանողուհուն նշանակեին:Համալսարանի ուսումնական գծով պրոռեկտորը համաձայն չէ այն դիտարկմանը, որ խախտվել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը"...Սա հերթական զավեշտն է...Ու այս մտքի հեղինակը ՇՊՀ պրոռեկտորն է...Երևի պարոն Սերոբյանը չգիտի,որ մասնագետների բացակայության պարագայում համապատասխան մասնագետին հրավիրում են...Ինչ վերաբերվում է օրենքի խախտմանը, ապա այն ոչ միայն խախտված է,այլև ոտնահարված և անտեսված է,քանի որ օրենքն իրոք արգելու է,որ չդիպլոմավորված մասնագետը դասավանդի բուհում...
Միայն ՇՊՀ-ում է հնարավոր այսպիսի խայտառակ բեսպրեդելը...Ու՞ր է նայում ԿԳ նախարարությունը...
Շիկակի պետհամալսարանը հայաստանյան միակ բուհն է,որտեղ բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողը կարող է առաջատար մասնագետ աշխատել,իսկ նույն բակալավրի 4-րդ կուրսի ուսանողն էլ դաս տալ...
Եթե Հայաստանում որոշ մարդկանց համար "գողություն անողը գող չէ",ապա շատ նորմալ է,երբ "դասախոսը դա դասախոս չէ,այլ դասավանդող է"...

 

Լրահոս

Դիտել ավելին