Կարևոր իրադարձություններ

Մահացել է իսպանացի լեգենդար դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի 5-ամյա որդին

23 Մարտ, 2018 20:38
Մահացել է իսպանացի լեգենդար դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի 5-ամյա որդին

Իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի  5-ամյա որդին մահացել է՝ շուրջ մեկ տարի ծանր հիվանդության դեմ պայքարից հետո:

Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով: «Իմ որդին՝ Սանտին, մահացել է: Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլորին ստացած աջակցության, սիրո և ջերմության համար: Նա ապրել է խաղաղությամբ շրջապատված՝ հասկանալով իր առաքելությունը մեզ հետ եղած  5 տարիների ընթացքում»,- գրել է Կանիսարեսը:

Ֆուտբոլիստին և նրա ընտանիքին ցավակցություն են հայտնել բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ, այդ թվում՝ նրա հարազատ ակումբ «Վալենսիա»-ն:  «Վալենսիա»-ում բոլորը ցավում են ձեր և ձեր ընտանիքի համար»,- ասված է ակումբի ցավակցական ուղերձում:

Ֆուտբոլիստին ցավակցել է նաև իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը: «Ռեալ Մադրիդ»-ը խորը ցավով տեղեկացավ Սանտիի՝ Սանտյագո Կանիսարեսի որդու մահվան մասին և ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- ասված է Մադրիդի «Ռեալ»-ի ցավակցական ուղերձում :

Mi hijo Santi ha fallecido. 
Creo que he de ser yo quien os lo cuente, en agradecimiento por todas las muestras de apoyo y cariño que he recibido de vosotros.
Se ha marchado rodeado de paz, y habiendo comprendido su misión en estos cinco años que nos ha acompañado.#santicampeon

— SANTIAGO CAÑIZARES (@santicanizares) 23 марта 2018 г.
 

Լրահոս

Դիտել ավելին