Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքում իրականացվում են ուղենշող ցուցանակների վերանորոգման և թարմացման աշխատանքներ

23 Մարտ, 2018 20:23
Հեղինակ՝ Արազ Բաղդասարյան
Մայրաքաղաքում իրականացվում են  ուղենշող ցուցանակների վերանորոգման և թարմացման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Շարունակվում են ուղենշող ցուցանակների վերանորոգման և թարմացման աշխատանքները մայրաքաղաքում»:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում առկա այն ցուցանակները, որոնք թարմացման կամ փոխարինման անհրաժեշտություն ունեն և, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք կարգաբերելու ուղղությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին