Կարևոր իրադարձություններ

Լատվիան մտադիր է մեկ կամ մի քանի ռուս դիվանագետի արտաքսել

23 Մարտ, 2018 19:10
Լատվիան մտադիր է մեկ կամ մի քանի ռուս դիվանագետի արտաքսել

Լատվիան նախատեսում է արտաքսել Ռուսաստանի դեսպանության մեկ կամ մի քանի աշխատակցի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Գինտս Եգերմանիսը:

«Լատվիան Մեծ Բրիտանիայի և ԵՄ այլ երկրների հետ միասին ներկա պահին քննարկում է, թե ինչպիսին կարող են լինել Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայում երկակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատասխան քայլերը», - ընդգծել է Եգերմանիսը:

Նշվում է, որ առավել մանրամասն տեղեկություն Լատվիայի ԱԳՆ-ն կներկայացնի երկուշաբթի:

Ինչպես նշել է ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը, նման որոշում կարող է կայացվել «ի նշան համերաշխության» Եվրամիության մյուս երկրների հետ: Միևնույն ժամանակ վերջինս հավելել է, որ Լատվիան մտադիր չէ Ռուսաստանից հետ կանչել իր դեսպանին:

The Guardian-ի տեղեկություններով՝ ռուս դիվանագետների արտաքսման կամ իրենց աշխատակիցներին հետ կանչելու հարցը դիտարկում են Ֆրանսիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան:

 

Լրահոս

Դիտել ավելին