Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայի 100 լավագույն երաժիշտներից բաղկացած նվագախումբը կգլխավորի դիրիժոր Դավիթ Հարությունյանը

23 Մարտ, 2018 19:03
Մեքսիկայի 100 լավագույն երաժիշտներից բաղկացած նվագախումբը կգլխավորի դիրիժոր Դավիթ Հարությունյանը

Ռիկարդո Կաստրոյի անվան արվեստի եւ մշակույթի միջազգային փառատոնին մասնակցող Մեքսիկայի 100 լավագույն երաժիշտներից բաղկացած նվագախումբը կգլխավորի Էկվադորի Գուայակիլ քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Դավիթ Հարությունյանը: Մեքսիկական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջազգային փառատոնն անցկացվելու է 2018 թվականի մարտի 24-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում:

«Ես պետք է ղեկավարեմ մեքսիկական նվագախումբը, որում կներառվեն երաժիշտներ Մեքսիկայի բոլոր նահանգներից: Դա ինչպես մաքսիմալ հավաքական լինի, նվագախումբ` այս փառատոնի համար»,-ասել է Դավիթ Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ արդեն ուղարկել է երաժշտական մի քանի ստեղծագործությունների պարտիտուրներ (բազմաձայն երաժշտական ստեղծագործության բոլոր ձայների համատեղ նոտագրում): Ստեղծագործությունները հնչելու են փառատոնի 4 համերգի ընթացքում:

Ազգությամբ հայ մաեստրոն ամուսնացած է էկվադորցի երգչուհի Պամելա Կորտեսի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին