Կարևոր իրադարձություններ

Նաոմի Քեմփբելը պաշտոնապես ճանաչվել է ոճի խորհրդանիշ

23 Մարտ, 2018 18:55
Նաոմի Քեմփբելը պաշտոնապես ճանաչվել է ոճի խորհրդանիշ

CFDA Awards-ը, որը համարվում է նորաձևության ինդուստրիայի «Օսկարը», այս տարի մրցանակաբաշխության արարողությունը կանցկացնի հունիսի 4-ին։ 

Ինչպես նշում է Elle-ը, արդեն հայտնի են մի շարք դափնեկիրների անունները։ Այսպես, ամերիկացի մոդելիերների խորհուրդը «Ոճի խորհրդանիշ» անվանակակարգում հաղթող է ճանաչել բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելին։

Հայտնի է, որ Քեմփբելը սկսել է իր կարիերան 15 տարեկանում՝ դառնալով Time ամսագրի շապիկին հայտնված առաջին սևամորթ աղջիկը։ 

Քեմփբելը նաև ներառվել է 1980-ականների ամենասիրված մոդելների եռյակում՝ Քրիստի Տարլինգտոնի և Լինդա Եվանգելիստայի հետ։ Մինչ օրս նա համարվում է նորաձևության ամենապահանջված մոդելներից մեկը։

 

Լրահոս

Դիտել ավելին