Կարևոր իրադարձություններ

«ԱՄՆ-ն սխալներ է թույլ տվել, բայց շարունակում է մնալ մեր դաշնակիցը». Թուրքիայի վարչապետ

23 Մարտ, 2018 18:12
«ԱՄՆ-ն  սխալներ է թույլ տվել, բայց շարունակում է մնալ մեր դաշնակիցը». Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և «Patriot» զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման նախագծին։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Հետևաբար, ՆԱՏՕ-ի սահմանները սկսվում են Թուրքիայի հարավային սահմաններից։ Մենք դրական ենք վերաբերվում Թուրքիայի հարավային սահմանների անվտանգությունը ապահովող ցանկացած համատեղ նախաձեռնության։ Չնայած նրան, որ ԱՄՆ-ը Սիրիայի հետ կապված որոշ սխալներ է թույլ տվել, նա շարունակում է մնալ մեր դաշնակիցը և ՆԱՏՕ-ի մեր գործընկերը։ Մենք չենք հրաժարվել պաշտպանական համակարգեր ձեռք բերելու մեր նախագծից։ Այս տեսակետից մենք կշարունակենք «Patriot» համակարգերի և ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխանող այլ պաշտպանական համակարգերի ձեռքբերման ուղղությամբ  աշխատանքները։ Սրանք S-400-ի այլընտրանք չեն, Թուրքիան այդ առումով արդեն իսկ իր որոշումը կայացրել է»,- նշել է Յըլդըրըմը։

Նա տեղեկացրել է նաև, որ այս երեկո Էրբիլի օդային տարածքը կրկին կբացվի քաղաքացիական թռիչքների համար։

«Հյուսիսային Իրաքի հանրաքվեից հետո օդային տարածքը փակվել էր։ Այժմ Իրաքի կենտրոնական իշխանությունները բացել են օդային սահմանները։ Մենք էլ ենք այսօրվանից բացում սահմանները։ Այսուհետ Թուրքիայից կամ Եվրոպայից դեպի Էրբիլ կարող են առևտրական նպատակներով քաղաքացիական թռիչքներ իրականացվել. բայց միայն դեպի Էրբիլ։ Դեպի Սուլեմանիե որևէ թռիչք չի իրականացվի», - նշել է Թուրքիայի վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին