Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի սուպերմարկետում պատանդառության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. զինված անձը սպանվել է

23 Մարտ, 2018 17:56
Ֆրանսիայի սուպերմարկետում պատանդառության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. զինված անձը սպանվել է

Ֆրանսիայի սուպերմարկետներից մեկում զինված անձի կողմից պատանդառության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, տեղեկացնում է BFMTV-ն: Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, զինված անձը սպանվել է ոստիկանության կողմից:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր աջակցությունը հայտնած տղամարդը կրակել է մի ոստիկանի, այնուհետ կրակել է Opel մեքենայի վարորդի գլխին և վերցրել նրա ավտոմեքենան, որով էլ գնացել է սուպերմարկետ: Այնտեղ նա սպանել է երկու մարդու և պատանդներ վերցրել:

Աղբյուրը մանրամասնում է, որ զինված տղամարդը «Ալլահ Աքբար» է բղավել մինչ սուպերմարկետ մտնելը: Հաղորդվում է, որ նա հավանաբար 25-ամյա մարոկկացի է և հայտնի է եղել ֆրանսիական հատուկ ծառայություններին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին