Կարևոր իրադարձություններ

«Ես հպարտանում եմ քեզնով, իմ սե՛ր». Սարկոզիի կինը հրապարակայնորեն պաշտպանել է ամուսնուն

23 Մարտ, 2018 17:18
«Ես հպարտանում եմ քեզնով, իմ սե՛ր». Սարկոզիի կինը հրապարակայնորեն պաշտպանել է ամուսնուն

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը` նախկին մոդել, երգչուհի Կառլա Բրունի Սարկոզին, հրապարակայնորեն պաշտպանել է ամուսնուն, ում դեմ մի շարք մեղադրանքներ են ներկայացվել:

«Ես հպարտանում եմ քեզնով, իմ սե՛ր, քանի որ դու շիտակ ես, իրավացի, ուժեղ: Ես հպարտանում եմ՝ տեսնելով, անկախ ամեն ինչից, ինչ արժանապատվորեն ես քեզ պահում»,- իր ինստագրամյան էջում գրել է Բրունին: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին արտասահմանից իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով մեղադրանք է առաջադրվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին