Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն իր զինուժը դուրս կբերի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից. Akşam

23 Մարտ, 2018 17:09
ԱՄՆ-ն  իր զինուժը դուրս կբերի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից. Akşam

Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ԱՄՆ-ը սկսել է դուրս բերել իր ուժերը Թուրքիայում և Կատարում տեղակայված ռամաբազաներից։
Ըստ իսրայելական հետախուզության հետ կապված աղբյուրների՝ Վաշինգտոնը պատրաստվում է Կատարում գտնվող իր զինուժը տեղափոխել Սաուդյան Արաբիա։ Իսկ Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ու ռազմամթերքը կտեղափոխվեն Արևելյան Եվրոպա։ Որպես ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի այլընտրանք, խոսվում է, մասնավորապես, Հունաստանի հարավային Անդրավիդա ռազմաբազայի մասին։

Աղբյուրի համաձայն՝ Կատարի վերաբերյալ որոշումը կայացվել է մարտի 20-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սելմանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

Իսկ թուրքական Ինջիրլիքից դուրս գալու լուրը, թեև բազմակի անգամ հերքվել է, սակայն նույնպես ԱՄՆ-ի համար այս պահին օրակարգային խնդիր է։ Ըստ ստացված տեղեկությունների՝ Թուրքիայում տեղակայված ամերիկյան ինքնաթիռներն ու ռազմատեխնիկան արդեն իսկ դուրս են բերվում այս երկրից։

«Թուրքիայից և Կատարից ամերիկյան զինուժը դուրս բերելու որոշումները փոխկապակցված են։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեծ աջակցություն էր ցույց տալիս սաուդյան առաջնորդների հետ կոնֆլիկտի մեջ գտնվող Կատարի ամիրային։ Կարճ ժամանակ առաջ Թուրքիան Կատարում մի մեծ ռազմաբազա էր հիմնել։

Սաուդյան թագաժառանգը և նրա դաշնակից ԱՄԷ-ի շեյխ Զայեդ բին Սուլթան էլ Նահյան մտերիմ ընկերներ են և Պարսից ծոցի երկրների շարքում Թրամփի առաջատար գործընկերները։ Այս երկու առաջնորդները Կատարի ամիրայի և Թուրքիայի Հանրապետության վաղեմի թշնամիներն են համարվում», - գրում է աղբյուրը։

 

Լրահոս

Դիտել ավելին