Կարևոր իրադարձություններ

Եթե շարունակես կոպիտ խաղալ, ապա հավաքական չես հրավիրվի. Մեսսին՝ Մուսակիոյին

23 Մարտ, 2018 16:33
Եթե շարունակես կոպիտ խաղալ, ապա հավաքական չես հրավիրվի. Մեսսին՝ Մուսակիոյին

«Ախմատի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Անտոն Շվեցը, ով ժամանակին հանդես է եկել «Վիլյառեալում», հետաքրքիր միջադեպ է պատմել Արգենտինայի ընտրանու երկու խաղացողների՝ Լիոնել Մեսսիի և Մատեո Մուսակիոյի մասին. «Հիշում եմ մի զվարճալի պահ: Մուսակիոն կոպիտ խաղաց ու բախվեց Մեսսիի հետ: Լեոն շրջվեց և ինչ-որ բան ասաց: Թե ինչ էր ասել նա, ես իմացա հաջորդ օրը: Խաղադաշտում տեսախցիկները հետևում են բոլոր խաղացողներին: Նրանք կարողացել էին հասկանալ թե ինչ է ասել Մեսսին Մուսակիոյին. «Եթե շարունակես այսպես խաղալ, ապա չես հրավիրվի հավաքական»: Նրանք երկուսն էլ արգենտինացի են»,- Շվացի խոսքերը մեջբերում է «Sport24»-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին