Կարևոր իրադարձություններ

Մեկ մարդ է զոհվել Ֆրանսիայի Super U սուպերմարկետում պատանդառության միջադեպի հետևանքով

23 Մարտ, 2018 16:18
Մեկ մարդ է զոհվել Ֆրանսիայի Super U սուպերմարկետում պատանդառության միջադեպի հետևանքով

Առնվազն մեկ մարդ է զոհվել Ֆրանսիայի հարավային Տրեբ կոմունայի Super U սուպերմարկետում պատանդառության հետ կապված միջադեպի հետևանքով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Associated Press գործակալությունը` վկայակոչելով ոստիկանությունից պաշտոնյայի, հայտարարել է, որ պատանդ վերցնողն առնվազն մեկ մարդ է սպանել սուպերմարկետի ներսում: Նշվում է, որ զինված տղամարդը այժմ գտնվում է սուպերմարկետում, և հայտնի չէ, թե նրա հետ միասին քանի մարդ կա այնտեղ: Ֆրանսիայի ՆԳՆ-ն Twitter-ում հայտնել է, որ ընթանում են ոստիկանական գործողություններ:

Ոստիկանները նախազգուշացրել են մարդկանց խուսափել սուպերմարկետին հարող տարածքից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին