Կարևոր իրադարձություններ

«ՄԱԿ-ը Աֆրինը համարել է օկուպացված տարածք»

23 Մարտ, 2018 16:00
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«ՄԱԿ-ը Աֆրինը համարել է օկուպացված տարածք»

«Մենք չենք կարող Աֆրին մուտք գործել, քանի որ այն գրավյալ տարածք է» ,- ասել է ՄԱԿ-ի մշտական մարդասիրական օգնությունը համակարգող Ալի Ալ-Զատարին: ՄԱԿ-ի կողմից Աֆրինի բնակչության թիվը հայտարարվում է 323հզ մարդ, այդ թվում նաև տեղահանվածները:

Ըստ ՄԱԿ-ի, Աֆրինում առնվազն 100հզ մարդ ունի մարդասիրական օգնության կարիք, ինչը ՄԱԿ-ը չի կարողանում տեղ հասցնել, քանի որ թուրք զինվորները պարզապես չեն թողնում:
Ըստ միջազգային կազմակերպությունների հայտարարությունների , Աֆրինի բնակչությունը կանգնած է պատերազմական հացագործությունների և զանգվածային տեղահանության վտանգի առջև: 

Ավստրիական հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Աֆրինում տեղի է ունենում ահաբեկչություն, քուրդ քաղաքացիների նկատմամբ էթնիկ զտում: Կենտրոնը հավելում է, որ դա տեղի է ունենում հիմա, երբ Աֆրինը վերահսկում են թուրքական ռազմական ուժերի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին