Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում թալանել են «Հայփոստ»-ի գրասենյակը

23 Մարտ, 2018 16:05
Էջմիածնում թալանել են «Հայփոստ»-ի գրասենյակը

Արմավիրի մարզում, մարտի 20-ին, ժամը 04։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի Վաղարշապատ-1107 գրասենյակում ձայնաազդանշանային համակարգը միացել է, ինպես նաեւ միացել է «Ֆայեր» ազդանշանը, ըստ որի՝ ներսում հրդեհ է։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ մարտի 19-ի 17։00-ից մինչեւ մարտի 20-ի 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված գործիքով բացել են մետաղական շրջանակներով պատուհանը եւ ներս մտել եւ այնտեղից գողացել մոնիտորներ, պրոցեսորներ եւ գումար։

 

Լրահոս

Դիտել ավելին