Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը

23 Մարտ, 2018 15:08
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը

ԱԺ-ն 63 կողմ, 26 դեմ ձայներով երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անընդունելի համարեց, երբ առաջին ընթերցման փաթեթի մեջ ներառում են երկրորդ ընթերցման մի այլ օրենքի նախագիծ, որը կապ չունի առաջին ընթերցման փաթեթի հետ:
«Հասկանում ենք, որ կանոնակարգով թույլատրված է, բայց լուրջ պրոբլեմ է. այն խմբակցությունները, որոնք առաջարկներ չեն տվել առաջինից երկրորդ ընթերցում նախնական փաթեթի վերաբերյալ, դրա հետ կապված դահլիճում անգամ հարցեր չեն կարող տալ: Դա լուրջ խնդիր է, և ժողովրդավարական պրակտիկայի հետ կապ չունի»,-ասաց նա`մատնացույց անելով կառավարության կառուցվածքի մասին՝ քիչ առաջ ընդունված օրենքը, երբ ընդունվեց նաև Երևանի մասին օրենքը: «Օրենքը երեկ է մտել նախագծի մեջ, ոչ ոք խմբակցություններից տեղյակ չէ»,-ասաց նա: ԱԺ Արա Բաբլոյանը նշեց, որ դրան կանդրադառնան:  

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 64 կողմ, 26 դեմ քվեարկությամբ:

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և կից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն  ամբողջությամբ ընդունվեց 65 կողմ, 26 դեմ քվեարկությամբ: 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 կողմ քվեարկությամբ: 

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 90 կողմ քվեարկությամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց 84 կողմ, 6 ձեռնպահ քվեարկությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին