Կարևոր իրադարձություններ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կժամանի Երևան

23 Մարտ, 2018 12:54
Բլոգեր Ալեքսանդր  Լապշինը կժամանի Երևան

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երևանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լապշինը:
Բլոգերը կատակել է, որ Երևանում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»:

«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երևան: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիևիայի անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, և Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է: Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է Լապշինը:

Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել էր  2016 թվականին Բելառուսում: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին