Կարևոր իրադարձություններ

Վիզաների ազատականացումը մեկ ու կես տարի անց իրականությո՞ւն կդառնա. ամեն ինչ կախված է Հայաստանի քայլերից. «Ժողովուրդ»

23 Մարտ, 2018 09:52
Վիզաների ազատականացումը մեկ ու կես տարի անց իրականությո՞ւն կդառնա. ամեն ինչ կախված է Հայաստանի քայլերից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կիրագործի ԵՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունները: Ի դեպ, այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշել է, թե վիզաների ազատականացմանը կարելի է սպասել առնվազն մեկ ու կես տարի անց:

«Եթե ամեն ինչ լավ է գնում, մեկ ու կես տարի է տեւում, եթե սկսում է ձգձգվել ինչ-որ մեկի պատճառով, կարող է տեւել տարիներ: Եթե ԵՄ անդամներից մեկը սկզբունքորեն դեմ լինի, ապա կարող է եւ իրականություն չդառնա»,- նշել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին