Կարևոր իրադարձություններ

Նախագահականում «մի թեթև» նշելու են Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը». «ՀԺ»

23 Մարտ, 2018 09:44
Նախագահականում «մի թեթև» նշելու են Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը»: Նա ՀՀ նախագահի պաշտոնից անցում կանի ՀՀ վարչապետի պաշտոնին: Բայց դրա հետ կապված ինչ-որ արարողություն կլինի, թե ոչ, կարծես թե դեռ որոշված չէ:

«Նրա հրաժեշտի մասով հստակ որոշում չունենք, բայց ամեն դեպքում մի բան անելու ենք այդ օրը: Ամեն դեպքում թեթեւ մի միջոցառում կանենք՝ նախագահի նստավայրում»,-մեր թղթակից հետ զրույցում ասել է «ՀԺ»-ի ՀՀԿ-ական աղբյուրներից մեկը:

Թե որն է այդպիսի, թեկուզ թեթեւ միջոցառման իմաստը, երբ Սերժ Սարգսյանը իր «պաշտոնափոխությունից» հետո նույնիսկ նստավայրը չի փոխելու, այնքան էլ չի հասկացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին