Կարևոր իրադարձություններ

Պոմիդորով ձվածեղ՝ Չառլզին. Ուշագրավ պատմություն. «Իրատես»

23 Մարտ, 2018 08:55
Պոմիդորով ձվածեղ՝ Չառլզին. Ուշագրավ պատմություն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած նոր սահմանադրությամբ ղարաբաղյան բանակցություններին մասնակցելու լիազորություն ունի երկրի ապագա վարչապետը, սակայն ՀՀԿ-ում ոմանք կարծում են, որ ճիշտ կլինի նրա հետ նաեւ լինի ապագա նախագահը: «Արմեն Սարգսյանը դիվանագիտական հմտություններ ունի եւ լավ կապեր: Սա շատ դրական ազդեցություն կարող է ունենալ այդ գործընթացների վրա»,- փաստեց մեր աղբյուրը եւ հիշեց արքայազն Չառլզի հետ նրա մտերմությունից մի հետաքրքիր դրվագ:

Երբ Արմեն Սարգսյանը արքայազն Չառլզին Հայաստան էր հրավիրել, առավոտյան խոհարարները նրան հարցնում են` ի՞նչ ճաշացանկ պետք է կազմել` անգլիակա՞ն, թե՞ հայկական, Արմեն Սարգսյանն ասում է, որ պոմիդորով ձվածեղ բերեն: Չառլզին որպես նախաճաշ պոմիդորով ձվածեղ են մատուցում, որից հետո նա Արմեն Սարգսյանին ասում է` քանի օր էլ ինքը մնա Հայաստանում, իրեն այդպիսի նախաճաշ թող մատուցեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին