Կարևոր իրադարձություններ

Մարզպետի քեռին հաջող քննություն է հանձնել ու պաշտոն ստացել. «Հրապարակ»

23 Մարտ, 2018 08:35
Մարզպետի քեռին հաջող քննություն է հանձնել ու պաշտոն ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի քեռին՝ Արթուր Դավթյանը, նշանակվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ։ Մարզպետարանի կայքում դեռ նրա կենսագրական տվյալները չեն տեղադրել, որ պարզ դառնա, թե նախկինում որտեղ է աշխատել եւ կարո՞ղ է արդյոք գլուխ հանել այդ գործից։

Այս պաշտոնը թափուր էր Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո: Մեզ ասացին, որ մարզպետի քեռին հաջող քննություն է հանձնել, Բոթոյանն էլ նրան նշանակել է։ Մարզպետարանից չմեկնաբանեցին այս տեղեկությունը, միայն հաստատեցին, որ Դավթյանը նշանակվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին