Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է ցմահ դատապարտյալներին տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք

23 Մարտ, 2018 00:27
Նախատեսվում է ցմահ դատապարտյալներին տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք

Հայաստանում նախատեսվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:

Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Ներկայիս պայմաններում հաշվի չի առնվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները, և ներկայիս իրավակարգավորման շրջանակներում խաթարվում է նրանց կապը ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ հոգեբանական խնդիրներով՝ բարձրացնելով կրկնահանցավորության ռիսկերը, ինչպես նաև ոտնահարելով դատապարտյալի ընտանիքի անդամների, առավելապես երեխաների` ծնողների հետ շփման իրավունքը:

Այս առումով հարկ է նկատել, որ դատապարտյալների, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, տեսակցության իրավունքը դասվում է նրանց հիմնական իրավունքների շարքին և դրանց իրացման համար նախատեսված պայմանները պետք է հնարավորին չափ թույլ տան դատապարտյալներին պահպանել և զարգացնել ընտանեկան հարաբերությունները, իսկ քրեակատարողական հիմնարկը պարտավոր է աջակցել անազատության մեջ գտնվող անձանց արտաքին աշխարհի հետ կապեր հաստատելու և պահպանելու գործում»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված ՄԱԿ-ի առաջին կոնգրեսի կողմից ընդունված Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները նույնպես պարունակում են դրույթներ բանտարկյալների շփումն արտաքին աշխարհի հետ ապահովելու նպատակով։

Ստանդարտ կանոնների 37-րդ կետի համաձայն՝ բանտարկյալներին պետք է հնարավորություն տալ ինչպես գրագրության կարգով, այնպես էլ այցելությունների ընթացքում կանոնավոր ժամանակահատվածների ընդմիջմամբ և հարկ եղած վերահսկողության տակ կապ պահպանել իրենց ընտանիքների և անբասիր վարք ունեցող ընկերների հետ:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականի 24.1 կետը կարգավորում է բանտարկյալների կապը արտաքին աշխարհի հետ.

«Բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորին չափ հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձևերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց և դրսի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեսակցել թվարկված անձանց հետ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին