Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    484

  • EUR

    562
    570

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի վերաբերյալ դեռ չի անցկացրել ինստիտուցիոնալ քննարկումներ

23 Մարտ, 2018 00:18
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի վերաբերյալ դեռ չի անցկացրել ինստիտուցիոնալ քննարկումներ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարց ինստիտուցիոնալ մակարդակում չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այսինքն, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում, խորհրդում այդ հարցը չի քննարկել, իսկ առանձին-առանձին քննարկումներ եղել են, և թե ես, թե իմ գործընկերները մեր կարծիքները հայտնել ենք»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ իրենք պետք է կայացնեն որոշում՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները և իրողությունները: «ՀՀԿ-ն վերջնական արդյունքում կկայացնի որոշում, որը բացառապես կսպասարկի Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, որ իր կարծիքը մի քանի անգամ արտահայտել, որ  հաշվի առնելով ներքին և արտաքին մարտահրավերները,  Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու ունակ  գործիչ, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է, չկա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին