Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանը տիեզերագնացների համար Լուսնի վրա բնակարաններ կկառուցի

22 Մարտ, 2018 23:42
Հնդկաստանը տիեզերագնացների համար Լուսնի վրա բնակարաններ կկառուցի

Հարկ է նշել, որ առաջին լուսնային քաղաքը Մոսկվային կամ Նյու Յորքին ամենևին էլ նման չի լինելու:

Հնդկական տիեզերական գործակալությունը բոլոր շանսերն ունի՝ առաջին տիեզերական մշակողը դառնալու. գործակալության փորձագետները անվտանգության մասնագետների հետ մշակում են Լուսնի վրա տիեզերագնացների համար առաջին բնակավայրը: Ճիշտ է, լուսնային քաղաքը մոլորակի սահմաններից դուրս լավագույն ճարտարապետական մայրաքաղաք ճանաչվելու հավակնություններ չունի. բնակարանի առաջին էսքիզները ցույց են տվել, որ գաղթականների առաջին բնակատեղիներն ավելի նման են էսկիմոսների «սառցային» կացարանների:

Հնդկական տիեզերական գործակալության ներկայացուցիչները նշում են, որ լուսային բնակարանների հետ փորձերը կապված են առաջին հերթին ուժեղ հուսալի կոնստրուկցիաների հավաքման համար անհրաժեշտ նյութերի և լուծումների հատկությունների փորձարկման հետ: Ինչ վերաբերում է կենսապահովման համակարգերին, դեռևս տվյալներ չկան. հնդիկ գիտնականները կարծում են, որ այս խնդիրն արդեն հնարավոր կլինի լուծել, երբ թթվածնի, ջրի և մթնոլորտային այլ առանձնահատկությունների բացակայության պայմաններում արագ շինարարության կոնցեպտը լուծված կլինի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին