Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 76 դեպք

22 Մարտ, 2018 22:46
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 76 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք։

Բացահայտվել է խարդախության 26, յուրացման կամ վատնման 18, անձնական ունեցվածքի գողության 15, մարմնական վնասվածք հասցնելու 8, մաքսանենգության 3, խուլիգանության 2, սպանության, կողոպուտի, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է ինքնաշեն 1 ատրճանակ, լուսային 2 ազդանշան, 1 արկ, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 230 փամփուշտ։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին