Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Շերեմետևո»-ի բեռնակիրը ձերբակալվել է ուղեբեռից 56 հազար եվրո գողանալու համար

22 Մարտ, 2018 22:00
«Շերեմետևո»-ի բեռնակիրը ձերբակալվել է ուղեբեռից 56 հազար եվրո գողանալու համար

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի բեռնակիրը ձերբակալվել է ուղեբեռից 56 հազար եվրո գողանալու համար։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է РИА Новости-ն։

Վոլկը պատմել է, որ Մոսկվայի կոմերցիոն բանկերից մեկի ներկայացուցիչը դիմել է ոստիկանություն։ Նրա խոսքով՝ անցած շաբաթ «Շերեմետևո»-ից Ղազախստան էր տեղափոխվում խոշոր գումար (մոտ 5 միլիոն եվրո)։ Ինքնաթիռի՝ նշանակման վայր հասնելուն պես պարզվել է, որ ուղեբեռում 56.500 եվրո է պակասում։ 

Ձերբակալվածի խոսքով՝ ուղեբեռն ինքնաթիռի սրահ բեռնելու ժամանակ ինքը դանակով բացել է փաթեթը և մի քանի կապոց թղթադրամ գողացել՝ հույս ունենալով, որ ոչ ոք չի նկատի։
Նշվում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին