Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    579,5
    587,5

  • RUB

    7,54
    7,84

Կարևոր իրադարձություններ

ՀՖՖ-ն զգուշացնում է՝ կտուգանեն կարգազանցներին

22 Մարտ, 2018 22:39
ՀՖՖ-ն զգուշացնում է՝ կտուգանեն կարգազանցներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է Կարգապահական կոմիտեի հերթական նիստը:

Դրա քննարկունից պարզվել է, որ բարձրագույն խմբի «Փյունիկ» – «Ալաշկերտ» խաղին նստելատեղերը կեղտոտ են եղել: Այդ կապկացությամբ ՀՖՖ-ն իր բոլոր ակումբներին զգուշացրել է մաքուր պահելու նստելատեղերը:

Մեկ այլ որոշումից հայտնի է դարձել, որ պատանեկան առաջնության «Արարատ-2000» – «Արարատ-Մոսկվա-2000» հանդիպումը սկսել է ուշացումով, որի համար «Արարատ» ակումբը տուգանվել է 5000 դրամով:

Իսկ ահա մարտի 17-ին նախատեսված «Բանանց-03» – «Գանձասար-Կապան-03» հանդիպումը չի կայացել, ըստ արձանագրության, անբարենպաստ եղանակի պատճառով:

Ուշագրավն այն է, որ այդ օրը Երեւանում եղել է առանց տեղումների եղանակ, +17 աստիճան ջերմություն։ Ինչեւէ, «Բանանց-03» – «Գանձասար-Կապան-03» հանդիպումը վերախաղարկվելու է:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն «Փյունիկ» ակումբին տուգանել է 10 հազար դրամով՝  «Փյունիկ-2-02» – «Էրեբունի02» խաղում տանտերերի ֆուտբոլիստ Զավեն Ասատրյանի կողմից հայհոյանք օգտագործելու եւ հեռացվելու համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին