Կարևոր իրադարձություններ

Առաջին խելացի խաչմերուկը Հայաստանում (տեսանյութ)

22 Մարտ, 2018 21:17
Առաջին խելացի խաչմերուկը Հայաստանում (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար։ Այս ուղղությամբ հերթական նորամուծությունն է ներդրվել մայրաքաղաքի մի խաչմերուկում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, արդեն մի քանի օր է ինչ գործում է Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, սակայն դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է։

«Խելացի խաչմերուկում» տեղադրված ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։

Սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է։ Այստեղ խցանումներն այլևս բացառված են։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ  տեղադրելու ուղղությամբ։ Շուտով կունենանք խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս։

 

Լրահոս

Դիտել ավելին