Կարևոր իրադարձություններ

Մարոկկոյի թագավորը բաժանվել է կնոջից

22 Մարտ, 2018 20:28
Մարոկկոյի թագավորը բաժանվել է կնոջից

Մարոկկոյի թագավոր Մոհամմեդ VI-ը և նրա կինը`Լալլա Սալման ամուսնալուծվել են, այս մասին հաղորդում է Hola!-ն:

Նրանց ամուսնությունը տևեց 16 տարի. Մոհամմեդ VI-ը և Լալլա Սալման ամուսնացել էին 2002 թվականի մարտի 21-ին: Զույգն ունի երկու երեխա`14-ամյա Մուլայ Հասանը՝ Մարոկկոյի ապագա թագավորը և 11-ամյա Լալլա Հադիջան:

king-mohammed-princess-lalla-salma-and-sonՆշվում է, որ թագավորը և նրա կինը երկար ժամանակ միասին չէին հայտնվում հանրության մեջ: Վերջին պաշտոնական իրադարձությունը, որին Մոհամմեդ VI- ը և Լալլալ Սալման միասին այցելել են, Մարաքեշում Իվ Սենտ Լորանի թանգարանի բացումն է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին