Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,12
    7,37

Կարևոր իրադարձություններ

 

Երևանում տատիկը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել և մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

22 Մարտ, 2018 20:06
Երևանում տատիկը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել և մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին