Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Սևանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ

22 Մարտ, 2018 20:20
Սևանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ

Նախորդ տարվա մարտի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 4 սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի մարտի 21-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 51 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ Սեւան թափվող գետերում մոտակա օրերին սպասվում է ջրի ելքերի ավելացում:

Ստորերկրյա հոսքի արդյունքում այս տարի Սեւանա լիճ է լցվել 7 միլիոն 263 հազար խորանարդ մետր ջուր: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում դեռեւս Սեւանա լիճ ջուր չի տեղափոխվել: Վերջին վեց ամսում առաջին անգամ արդեն Սեւանա լճի մակարդակը սկսել է դրական նիշ ապահովել:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի կարծիքով, Սեւանի մակարդակի ավելացումը կապվում է մարտին գրանցված համեմատաբար առատ տեղումների եւ Սեւան թափվող գետերի ելքերի ավելացման հետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին