Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    484

  • EUR

    562
    570

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

NABU-ն սկսում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը

22 Մարտ, 2018 19:48
NABU-ն սկսում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը

1993թ-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց Համաշխարհային ջրի օր:

Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով հարուստ երկիր․ ցավոք  մեր երկրում ջրային տարածքների աղտոտումը բնապահպանական լուրջ խնդիր է: Հայաստանի գետերի անմխիթար վիճակի հիմնական պատճառներն են ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը և դրանց աղտոտումը ներքին աղբով, կոյուղաջրերով և հանքարդյունաբերության թափոններով:

Մարտի 22-ի՝  Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա կապակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության մասնաճյուղը (NABU)  մեկնարկում է  ՀՀ-ում «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը:

Արդեն իսկ միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել բազմաթիվ դպրոցներ, կորպորատիվ ընկերություններ, հասարակական կազմակերպություններ:

NABU-ն երեք ամսվա ընթացքում կաջակցի այն կամավորներին, որոնք կաշխատեն ջրային ռեսուրսների և աղբյուրների շրջակայքի մաքրման աշխատանքներին: Կամավորներին կտրամադրվեն ձեռնոցներ, աղբի հավաքման համար նախատեսված փաթեթներ, խմելու ջուր և սնունդ: Անհրաժեշտության դեպքում NABU-ն նաև կտրամադրի տրանսպորտային միջոց

Նախաձեռնությանը մասնակցելու և կամավոր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը և ուղարկել Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի (NABU) ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ. փոստին:

Դիմումը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:

ՄԻջոցառման շրջանակում Դուք կարող եք նաև մասնակցել «Կամավորների լավագույն լուսանկար» մրցույթին: Մասնակցելու համար Դուք պետք է լուսանկարեք կամավորներին աշխատանքների ընթացքում, որից հետո այդ լուսանկարը պետք է  տեղադրել Facebook սոցիալական ցանցում՝ նշելով հետևյալ հաշթագները՝ #MAQURAP #MAQURAXPYUR #NABUARMENIA։ Յուրաքանչյուր ամիս մենք ընտրելու ենք հաղթողներին և պարգևատրելու ենք նրանց:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին