Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    579,5
    587,5

  • RUB

    7,54
    7,84

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Նախկին լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 20 տարի առաջ տեղի ունեցած սպանության համար

22 Մարտ, 2018 19:40
Նախկին լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 20 տարի առաջ տեղի ունեցած սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 20 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 1997թ. փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում արձակված կրակոցների հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է նույն քաղաքի բնակիչ Վ.Զուլալյանը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ., նախկինում աշխատել է N զորամասում, կոչումով՝ լեյտենանտ։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ լեյտենանտը լարված, վատ հարաբերություններ է ունեցել համաքաղաքացի Վ.Զուլալյանի հետ՝ իրեն ու ընտանիքի անդամներին անհանգստացնելու կապակցությամբ: Պարզվել է, որ դեպքի օրը՝ 1997թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ծառայությունը շարունակելու համար զորամաս վերադառնալու ճանապարհին 1971թ. ծնված տղամարդը պատահաբար հանդիպել է Վ.Զուլալյանին և վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ինքնաձիգը և կրակահերթով կրակոցներ արձակել Վ.Զուլալյանի ուղղությամբ, ով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Սպանության մեղադրանքով վերջինիս նկատմամբ 1997թ. հայտարարվել էր հետախուզում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին