Կարևոր իրադարձություններ

Ռուս գործարար Ալիշեր Ուսմանովը ցանկանում է գնել Միլանը

22 Մարտ, 2018 18:26
Ռուս գործարար Ալիշեր Ուսմանովը ցանկանում է գնել Միլանը

Ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովը հետաքրքրված է իտալական «Միլանը» ձեռք բերելու մեջ,- հաղորդում է Football Italia-ն:

Այժմ իտալական ակումբը պատկանում է չինացի գործարար Յունհուն Լիին, ով ֆինանսական խնդիրներ ունի: Ուսմանովը լավ հարաբերություններ ունի Elliott Management-ի հետ, ում միլանցիների սեփականատերը պարտք է 303 միլիոն եվրո:

Հաղորդվում է, որ ռուս գործարարը մտադիր է միջամտել և ձեռք բերել «Միլանը»:

Հիշեցնենք, որ Ուսմանովին է պատկանում Լոնդոնի «Արսենալի» բաժնետոմսերի 30 տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին