Կարևոր իրադարձություններ

«Ինչպես էին գորգեր ստեղծում Հայաստանում»

22 Մարտ, 2018 17:45
Հեղինակ՝ Ռուբեն Շուխյան
«Ինչպես էին գորգեր ստեղծում Հայաստանում»

Ինչպես էին գորգեր ստեղծում Հայաստանում.
Ներկայացնենք 1919 թվականի մի ուշագրավ արխիվային լուսանկար, որտեղ պատկերված է Ամերիկայի Մասաչուսեթս նահանգում կազմակերպված Ուայթինսվիլի ցուցահանդեսում հայերի կողմից պատրաստված շարժական տաղավարը: Ցուցանակի վրա գրված է. «Այստեղ ներկայացված է, թե ինչպես են գորգեր ստեղծում Հայաստանում», իսկ շարժական տաղավարում նստած հայուհիներ Սիրարփի Ջոնսոնը և Սառա Համամջյանը ցուցադրում են ավանդական հայկական գորգերի ստեղծման բոլոր փուլերն ու համապատասխան աշխատանքային գործիքները:
Լուսանկարը՝ Հայկ Դեմոյանի վերջերս լույս տեսած «Armenian Legacy in America: A 400-Year Heritage» գրքից, որը պատմում է Ամերիկայի շուրջ 400-ամյա հայկական ժառանգության մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին