Կարևոր իրադարձություններ

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել

22 Մարտ, 2018 17:23
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, այս մասին գրում է BBC-ն: 
Ենթադրվում է, որ պատժամիջոցները կներառեն մաքսատուրքերի սահմանում, ինչպես նաև այլ միջոցներ: Չինաստանն էլ հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել պատժամիջոցներին:
«Չինաստանը չի պատրաստվում հանգիստ նստել ու թույլ տալ, որ իր օրինական իրավունքներն ու շահերը վնասեն: Երկիրը կնախաձեռնի անհրաժեշտ քայլեր՝ իր շահերը պաշտպանելու համար»,-ասվում է չինական կողմի հայտարարությունում:
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ Չինաստանը պատրաստվում է իր կողմից մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար:

Նշվում է, որ ԱՄՆ-ն այս կերպ փորձում է առավելագույն ճնշում գործադրել Չինաստանի և նվազագույն ճնշում՝ ամերիկացի սպառողների վրա:

Ամերիկյան իշխանությունների պնդմամբ՝ իրենք ապացույցներ ունեն առ այն, որ Չինաստանն ազնիվ չի գործում, խուսափում է արդյունաբերության՝ ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումներ անելուց, իրագործում ու աջակցում է Միացյալ Նահանգների դեմ ուղղված կիբեռհարձակումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին