Կարևոր իրադարձություններ

Էրդողանը մարսեց Վաշինգտոնում կազմակերպած ծեծկռտուքը. մեղադրանքները հանվել են

22 Մարտ, 2018 17:16
Էրդողանը մարսեց Վաշինգտոնում կազմակերպած ծեծկռտուքը. մեղադրանքները հանվել են

ԱՄՆ-ում 2017 թվականի մայիս 16-ին թուրքական դեսպանության շենքի դիմաց  հավաքված ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի վերաբերյալ մեղադրանքները հանվել են: 

Վաշինգտոնի դաշնային դատախազների պահանջով նախորդ տարվա նոյեմբեր ամսին թիկնապահներից 4-ի, իսկ այս տարվա փետրվար ամսին  ԱՄՆ արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցից մեկ օր առաջ ևս 7-ի նկատմամբ մեղադրանքը հանվել է: 

Մեղադրանքից ազատվածների շարքերում է նաև Էրդողանի անվտանգության ծառայության ղեկավարը: Մնացած 4-ի գործով հետաքննությունը շարունակվում է: 

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: 

 

Լրահոս

Դիտել ավելին