Կարևոր իրադարձություններ

Բանակի տուֆը տեղ հասավ. սիրում եմ քեզ, բանակի համար հոգի տվող ազգ. Շուշան Պետրոսյան (լուսանկարներ)

22 Մարտ, 2018 16:55
Հեղինակ՝ Շուշան Պետրոսյան
Բանակի տուֆը տեղ հասավ. սիրում եմ քեզ, բանակի համար հոգի տվող ազգ. Շուշան Պետրոսյան (լուսանկարներ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգմավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ բանակի համար գնված տուֆի առաջին բեռնատարը տեղ է հասել: Նա նաև լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Առաջին բեռնատարը տեղ հասավ: Սիրելիներս , միասին ենք հավաքել առաջնագիծը ավելի ամրացնելու քարերի գումարը ու միասին էլ կհետևենք իրականացվող աշխատանքներին: Բեռնատարը ոչ միայն տեղ հասավ, այլ անմիջապես սկսվեցին շինարարական աշխատանքները, քանի-որ ոչ-մի րոպե չէր կարելի կորցնել։Բանն այն է, որ որոշ զորամասեր գտնվում են անտառածածկ տարածքներում, և ծառերի կանաչելուն պես մեծանում է թշնամու կողմից դիվերսիաներ անելու ռիսկը: Որքան փարթամ է անտառը, այնքան հեշտ է աննկատ մնալ,իսկ դա խիստ վտանգավոր է առաջնագծում շինարարություն կատարող և' բեռնատարի վարորդի, և' պատ շարողի, և' զինվորի համար: Ահա, թե ինչու էր կարևոր գումարը հավաքել հնարավորինս արագ։

Фото Shushan Petrosyan.

 

Մենք սիրով ընդունեցինք մասնակիցների աջակցությունը խոշոր , փոքր գումարներով, թեև առաջնահերթ մարդկանց մասնակցությունն է, մասնակիցների քանակը և ոչ թե գումարի քանակը: Երբ կառուցում ես ազգ-բանակ՝ կոնցեպտուալ տեսանկյունից կարևորում ես յուրաքանչյուր մարդու մասնակցություն: Բայց ,երբ կանգնում ես իրական մարդկային կյանքին սպառնացող վտանգի առջև, այլևս կարևոր չեն կոնցեպտուալ պահերը: Ես մինչ օրս առաջնորդվել եմ հենց մարդկային կյանքի արժեքով, և ոչ երբեք քարոզչական սկզբունքով: Անգամ սեփական անձիս վնասելով, և անհարկի քննադատության ենթարկվելով: Ոչինչ:

Фото Shushan Petrosyan.

 

Բազմաթիվ նրբություններ կան, որ ո'չ բոլորն են հասկանում, և չես բացատրի բոլորին, այն էլ՝ հրապարակավ: Ես դա հասկանում եմ: Ինձ համար զինվորի կյանքն է գերագույն արժեք, և դրա համար եմ ջանում անել հնարավոր ամեն ինչ: Ու նաև ձեր մասնակցությամբ է, որ հիմա 5 զորամասում զինվորի կյանքը էլ ավելի անվտանգ կդառնա, ու յուրաքանչյուր փրկված կյանքում դուք ունեք ձեր մասնաբաժինը: Սիրում եմ քեզ, զինվորի ու բանակի համար հոգի տվող ազգ»:

Фото Shushan Petrosyan.

 

Լրահոս

Դիտել ավելին