Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Հայկազ Բաղմանյանը նոր պաշտոն է ստացել

22 Մարտ, 2018 16:48
Հայկազ Բաղմանյանը նոր պաշտոն է ստացել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյաին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով», - ասված է նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք, որ Նախագահի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի հրամանագրով Բաղմանյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին