Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում հայրը ծեծել է երեք ամսական դստերը, քանի որ տղա է ցանկացել ունենալ (լուսանկարներ)

22 Մարտ, 2018 15:40
ԱՄՆ-ում հայրը ծեծել է երեք ամսական դստերը, քանի որ տղա է ցանկացել ունենալ (լուսանկարներ)

ԱՄՆ-ում հայրը ծեծել է երեք ամսական դստերը, քանի որ նա չափազանց քմահաճ է, և ինքն ի սկզբանե որդի է ցանկացել: Արդյունքում փոքրիկն ուղեղի լուրջ վնասվածքներ է ունեցել, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ կոտրվածքներ, գրում է Mirror-ը:

33-ամյա Ջեյսոն Բիթներին մեղադրել են հարձակման և երեխայի կյանքին սպառնալու համար:

Ջեյսոնը, ով Օհայո նահանգի Մեյսոն քաղաքում աշխատում է որպես թերապևտ, ամուսնացած է և ունի երկու դուստր: Կրտսեր երեխան ծնվել է նախորդ տարվա նոյեմբերին: Սակայն, փաստորեն, Ջեյսոնը դժգոհ է եղել մեկ այլ դստեր լույս աշխարհ գալուց:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ հայրը երեխային տեղափոխել է հիվանդանոց, ասելով, որ դժբախտ պատահար է եղել: Բժիշկները միջադեպի մասին հայտնել են ոստիկանությանը:

Այժմ Ջեյսոնը ձերբակալված է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին