Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր ուղղվածությունն հակաարևմտականությունն է. քաղաքագետ

14 Հոկտեմբեր, 2015 21:05
Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր ուղղվածությունն հակաարևմտականությունն է. քաղաքագետ

Թուրքիան եղել  և մնում է Ռուսաստանի բարեկամ երկիրը: Երկու երկրներն էլ Հարավային Կովկասում ընդհանուր տնտեսական շատ մեծ շահեր ունեն:

Նման դիկտարկում արեց քաղաքագետ Արա Պապյանն` անդրադառնալով  ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի այն  հայտարարությանը, որ Թուրքիան մնում է Ռուսաստանի լավ ընկերը և հանդիսանում է Ռուսաստանի նախընտրելի գործընկերը : 

«Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հակասություններ եղել են Սիրիայի, Ղրիմի ու էլի մի քանի հարցերի հետ կապված, բայց, ընդհանուր առմամբ, նրանք հզոր դաշնակիցներ են: Վլադիմիր Պուտինն իր հայտարարությունում մեղմ է ասել` «բարեկմաներ»»,- նկատեց Արա Պապյանը:

Այս երկու պետությունների հիմանկան ընդհանուր  ուղղվածությունն, ըստ քաղաքագետի, հակաարևմտականությունն է: Ռուսաստանն ու Թուրքիան երբեմն իրար դաշնակից, երբեմն իրար դեմ են լինում:

«Թուրքիան մեր նախընտրելի գործընկերներից և լավ ընկերներից մեկն է: Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ երկար տարիների ընթացքում: Այն մեր խոշոր առևտրային և տնտեսական գործընկերներից է: Բավական է ուշադրություն դարձնել մեր շինարարական շուկային, որը վերջին տարիներին չափվում է միլիարդներով»,- ասել է ՌԴ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին